English | Հայերեն

Երեվանի տեսողության խնդիրներ ունեցող երեխաների Նիկողայոս Տիգրանյանի Անվան N14 Հատուկ Դպրոց

Մար Սաները Մեր Շրջանավարտները

Դպրոցի մասին

Դպրոցը միակն է իր առանձնահատկությամբ, որտեղ ուսուցումը կազմակերպվում է բրայլյան համակարգով: Դպրոցում սովորում են երեխաներ ՀՀ տարբեր մարզերից և ԼՂՀ-ից, տեսողության տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող և մնացորդային տեսողությամբ երեխաներ: Դպրոցի գոյության տարիների ընթացքում շրջանավարտներից շատերը կարողացել են ստացած գիտելիքների և դաստիարակության շնորհիվ գտնել իրենց տեղը հասարակության մեջ` հասնելով հաջողությունների գիտության տարբեր ոլորտներում:

Դպրոցը սոսկ կրթարան չէ, այլ ամենից առաջ չտեսնող մանուկների 12 տարվա ապահով գոյության և հետաքրքիր ու բովանդակալից կյանք տվող հաստատություն: Դպրոցում գործում են ստեղծագործական տարբեր խմբակներ` նկարչության, ձեռագործության, երգի, դաշնամուրի, պարի, քանոնի, ջութակի, որոնց առկայությունը թույլ է տալիս աշակերտներին սերտորեն շփվել արվեստի տարբեր բնագավառների հետ:

Դպրոցը տալիս է նաև մասնագիտական կրթություն. Սաները ստանում են մերսողի որակավորում և համարգչից օգտվելու կարողությունները: <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի միջոցով հատուկ չտեսնողների համար նախատեսված <<Արև>> ծրագրով գործում է համակարգչային դասարան, ինչը երեխաներին ավելի լայն հնարավորություններ է տալիս հասարակության մեջ ինտեգրվելու և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու համար: Դպրոցում կազմակերպվում են առարկայական և տոնոկան միջոցառումներ, մեծ տեղ է տրվում անհատական-շտկողական դասեին, լոգոպեդական պարապմունքներին, հոգեբանական աշխատանքներին: Դպրոցի սաները ակտիվորեն մասնակցում են հանրապետական առարկայական օլիմպիադաներին` արժանանալով գովասանագրերի և առաջին կարգի դիպլոմների: Կազմակերպվում է ամենամյա գարնանային և աշնանային աչքի վիտամինային բուժական պրոցեդուրաներ:

Դպրոցն ապահովում է ամենօրյա չորս անգամյա սնունդ:

Ավելին

Նկարներ

Ավելին

Հետադարձ կապ

Հասցե` 0051Երևան, Մամիկոնյաց–31
Հեռ.` 23-50-00, 23-16-50,
Ֆաքս` 23-80-72
Էլ. փոստ` specschool14@yandex.ru

Նորություններ

Նորությունների արխիվ

Դպրոցի կարիքները

Ուզու՞մ եք օգնել տեսողության խանգարումներ ունեցող երեխայի

Օգտակար Հղումներ

Ավելին

Follow us on Facebook